Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես ընտրել լավ շամպայն. Սալուտեմ ամսագիր №4

Ինչպես ընտրել լավ շամպայն. Սալուտեմ ամսագիր №4

Որքան էլ հակասական լինի շամպայնի օգտակարության մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ, ամանորյա սեղաններն անհնար է պատկերացնել առանց այս խմիչքի: Ուստի խորհուրդները` ինչպե՞ս ընտրել լավ շամպայն, արժանի են ուշադրության:


Շամպայնը փրփրուն գինի է, որն արտադրվել է Ֆրանսիայի Շամպայն շրջանում՝ երկրորդային խմորման արդյունքում։ Ինչպես կռահեցիք, այս ըմպելիքն անվանվել է այն շրջանի պատվին, որտեղ այն ստեղծվել է, սակայն հետխորհրդային տարածքի երկրներում գրեթե ցանկացած գազավորված ոգելից ըմպելիք կարող են շամպայն անվանել, ինչն, իհարկե, սխալ է:


Հիշե՛ք: Արևի ճառագայթների հետ փոխազդելիս շամպայնը դառնանում է և կորցնում իր սկզբնական երանգը:


Հետաքրքիր փաստ: Իսկական շամպայնի բաժակներն ունեն ներքին պատեր՝ մանրադիտակային ռելիեֆային շերտով, որպեսզի պղպջակները կպչեն պատերին։


Հաճախ հարսանիքի կամ այլ տոնական միջոցառումների համար շամպայն ընտրելիս դժվարություններ են առաջանում, որի պատճառը լավ որակի և մատչելի գնի համատեղումն է։ Մենք կօգնենք ձեզ չսխալվել փրփըրուն ըմպելիք ընտրելիս և կբացահայտենք բազմաթիվ նրբություններ:


Հետևելով այս խորհուրդներին՝ Դուք հաստատ լավ շամպայն կընտրեք, սակայն հիշեք, որ ճաշակին ընկեր չկա, այդ պատճառով սեփական իդեալական տարբերակը Դուք կարող եք ընտրել միայն փորձերի և սխալների արդյունքում:

 

  • Նայեք գնապիտակին: Լավ շամպայնը թանկ շամպայնն է: Շատ հազվադեպ կարող եք գտնել որակյալ, էժան գինի: Արտադրողների համար ձեռնտու չէ երկար սպասել և դրա դիմաց քիչ գումար ստանալ։ Եթե գումարը քիչ է, գնեք միջին դասի շամպայն, բայց ոչ ամենաէժանը:
  • Ընտրեք մուգ, անթափանց շշեր։ Շամպայնը շատ զգայուն ըմպելիք է, թափանցիկ շշի մեջ պահելը կարող է զգալիորեն փոխել դրա որակը:
  • Ուշադիր զննեք պիտակը, եթե նրա վրա գրված է, որ այն կայծկլտուն է (չշփոթել փրփրունի հետ), Ձեր առջև կեղծիք է: Այդպիսի «շամպայնին» արհեստականորեն բարձր ճնշման տակ ավելացնում են ածխածին ՝ ժամանակ տնտեսելու համար, բաց թողնելով բնական խմորման փուլը:
  • Ուշադիր կարդացեք բաղադրությունը, լավ շամպայնը պետք է չպարունակի ներկանյութեր, բուրավետիչներ կամ ցանկացած այլ հավելումներ:
  • Ուշադրություն դարձրեք խցանի նյութին: Ցանկալի է ընտրել բնական (կեղևային) խցաններով շշեր, որոնք, ի տարբերություն պլաստիկի և ռետինի, ավելի լավ են պահպանում շամպայնի համը և հագեցվածությունը:
  • Շամպայնը պետք է լինի թափանցիկ, մաքուր, ունենա պիտակի վրա նշված գույնը: Եթե դա այդպես չէ, ուրեմն շամպայնը, ամենայն հավանականությամբ, պարունակում է խառնուրդներ և բնական չէ:
  • Շամպայնի հոտը պետք է լինի բնական, կարող է թեթև թթվայնություն կամ մրգերի համ զգացվել (որոշ տեսակների դեպքում), սակայն ոչ մի դեպքում պետք է չզգացվի սպիրտի կամ խմորիչի հոտը: Այդպիսի «բույրերի» առկայության դեպքում շամպայնը կարող է վնասել Ձեր առողջությանը, լավագույն դեպքում Դուք գլխացավ կունենաք:

https://pravilnovybrat.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ